The Search

The Search

Աթենս (Ջորջիա)

Աթենս, քաղաք ամերիկյան Ջորջիա նահանգի Քլարք շրջանում։ 1991 թվականին Քլարք շրջանի և Աթենս քաղաքի իշխանությունները միավորվել են, ստեղծել այդ երկու վարչական միավորի համար մեկ ընդհանուր կառավարող մարմին։ Այդպիսով՝ ստեղծվել է վարչական մեկ միասնական միավոր, որի պաշտոնական անվանումն է Athens-Clarke County: 2010 թվականին անցկացված մարդահամարի տվյալներով նրա բնակչության թվաքանակը եղել է 116.714: Աթենսը մեծությամբ վեցերորդ բնակավայրն է Ջորջիա նահանգում և խոշորագույնը Athens-Clarke County մետրոպոլիսային տարածքում, որն այդ նույն տարում՝ 2010 թվականին ունեցել է 192.541 բնակիչ։

Wikipedia · CC BY-SA