The Search
Ars Nova Copenhagen
Ars Nova Copenhagen, դանիական վոկալ համույթ, որը մասնագիտացել է Վերածննդի դարաշրջանի, ինչպես նաև ժամանակակից բազմաձայն (պոլիֆոնիկ) վոկալ երաժշտության, այդ թվում՝ խմբերգերի, կատարման մեջ։ Հիմնադրվել է 1979 թվականին։ Ընդ որում՝ հիմնադիրներից մեկն էլ եղել է կոմպոզիտոր Բո Հոլտենը։ 1996 թվականին երաժշտախմբի երգիչները հունգարացի դիրիժոր Տոմաշ Վետյոյին նշանակել են գլխավոր խմբավար, իսկ Հոլտենը հիմնել է իր սեփական համույթը՝ դանիական Musica Ficta-ն։ Ars Nova Copenhagen-ի ներկայիս ղեկավարը Փոլ Հիլիերն է։ Իսկ երգիչների կազմը 2021 թվականի օգոստոսի դրությամբ հետևյալն է.
Wikipedia · CC BY-SA