The Search
Dublin Super Cup 2011
Dublin Super Cup 2011, միջազգային ֆուտբոլային մրցաշար, որն անցկացվել է 2011 թվականի հուլիսի 30-ից 31-ը։ Մրցաշարի բոլոր հանդիպումներն անցկացվել են «Ավիվա» մարզադաշտում։ Մրցաշարին մասնակցել են «Սելտիկ»-ը, «Ինտեր»-ը, «Մանչեսթեր Սիթի»-ն և Իռլանդիայի բարձրագույն լիգայի հավաքականը։ Հաղթանակի համար տրվում էր 3 միավոր, ոչ ոքիի համար՝ 1, իսկ պարտության համար՝ 0։ Ակումբներին լրացուցիչ միավորներ էին տրվում յուրաքանչյուր խփած գոլի համար։
Wikipedia · CC BY-SA